Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 3-4.2013

Ուժ այլև չկա

Ժամանակ առ ժամանակ բոլորս էլ հոգնածությունից չենք գտնում մեր տեղը: Սակայն հենց քնում ենք, հանգստանում, նորից առույգանում ենք: Իսկ եթե ոչ:

 

Սովորական, թե՞ քրոնիկական

 

Ներկայումս շատերից ենք լսում.«Ինձ մոտ քրոնիկական հոգնածություն է»: Իսկ, ըստ էության, ինչով է քրոնիկականը տարբերվում սովորականից: Առաջին հերթին,  երկար ժամանակահատվածն է, կես տարուց ոչ պակաս, եթե նկատվում է թուլություն, անքնություն, անտարբերություն, նյարդային գրգռվածություն և այլն: Դրա հետ մեկտեղ, հանգստյան օրերին լիցքաթափվել չի ստացվում, նույնիսկ արձակուրդներին սկսում են անհանգստացնել գլխացավերը, մկանների, ավշային գեղձերի ցավերը, զ/ճ-ն անկանոն է, վատանում է հիշողությունը:

 

Քրոնիկական հոգնածության ռիսկին ավելի շատ հակված են չափից ավելի աշխատասեր մարդիկ, ում աշխատանքը պայմանավորված է բարձր պատասխանատվությամբ, սթրեսային իրավիճակներով, նաև  նրանք, ովքեր դժգոհ են անհետաքրքիր և ցածր վարձատրվող աշխատանքից, վատատեսները` բնավորության պատճառով:

 

Չորս մեղավորները

 

Գիտնականները տարբեր տեսակետներ ունեն այն մասին, թե ինչից է առաջանում քրոնիկական հոգնածությունը և հետազոտությունները դեռ շարունակվում են:

 

Նստակյաց ապրելակերպը

 

Այն մարդիկ, ովքեր զբաղված են ֆիզիկական աշխատանքով, շատ հազվադեպ են տառապում քրոնիկական հոգնածությունից

 

Բնապահպանական ոչ բարենպաստ վիճակը

 

Քրոնիկական հոգնածությունն առավել բնորոշ է աղտոտված օդով մեծ քաղաքներում ապրող մարդիկ:

 

Կենսակերպը

 

Անվերջանալի վազքը, ամենօրյա լարվածությունը, որն ուղեկցվում է բացասական հույզերով, ամենահզոր հարվածն է հասցնում նյարդային համակարգին, որն այլևս չի դիմանում այդ ծանրաբեռնվածությանը:

 

Թուլացած իմունիտետը

 

Դրան են հանգեցնում, օրինակ, պարզ հերպեսի վիրուսը, նաև Էպշտեյն-Բարի վիրուսը:

 

Անտարբերության դիմակի տակ

 

Կարևոր է հաշվի առնել. այդ  մշտական անտարբերության դիմակի տակ թաքնված է ոչ միայն քրոնիկական հոգնածության համախտանիշը, այլ նաև ուրիշ հիվանդություններ. էնդոկրինային, աուտոիմուն խնդիրներ, ինֆեկցիաներ, արյան հիվանդություններ: Դրա համար, առաջին հերթին, անհրաժեշտ է հետազոտվել` արյան, մեզի ընդհանուր  և կենսաքիմիական, վիրուսային ինֆեկցիաների (հերպես, ցիտոմեգալովիրուս, հեպատիտ C և B) որոշման համար: Հնարավոր է, անհրաժեշտության առաջանա այլ հետազոտությունների, օրինակ, իմունոգրամմայի, վահանագեղձի ՈՒՁՀ-ի համար:

 

Ռիսկի խմբում աշխատամոլներն ու վատատեսներն են

 

Եթե  որևէ հիվանդություն է ախտորոշվում, բնականաբար, սկզբում այն սկսում են բուժել: Հաճախ հետազոտությունը նորմայից ոչ մի շեղում ցույց չի տալիս, սակայն դա դեռևս վերջնական ախտորոշման առիթ չէ: Թուլության, ալարկոտության պատճառը կարող է լինել վեգետաանոթային դիստոնիան, նևրոզը: Նշանակվում է բուժում, որն ուղղված է դրանց հեռացմանը: Եվ, եթե կես տարվա ընթացքում արմատական փոփոխություններ տեղի չեն ունենում, ուրեմն, կասկած չկա, որ դա, իրոք, քրոնիկական հոգնածության համախտանիշն է:

 

Կանոններն ու սխալները

 

Համախտանիշի բուժումն անհատական է, սակայն կան նաև ընդհանուր կանոններ: Բժիշկն անպայման հանձնարականներ կտա աշխատանքի և հանգստի ռեժիմի փոփոխման վերաբերյալ: Նման հանձնարարականներն անտեսել չի կարելի: Եթե սովորույթներն ու կենցաղը փոխելը բարդ է, արժե դիմել հոգեթերապևտի օգնությանը և անպայման յուրացնել աուտոտրենինգի կանոնները:

 

Քրոնիկական հոգնածությունից ազատվելու համար կիրառում են ասեղնաբուժություն, ֆիզիոթերապիա, բուժական ֆիզկուլտուրա: Արդյունավետ են ջրային բուժգործողությունները, կոնտրաստ ցնցուղը, թուլացնող և հիդրոմերսող լոգանքները հանքային աղերով: Որոշ կլինիկաներ առաջարկում են նոր մեթոդներ` կրիո- և օզոնաթերապիա, յոգայի մերսումներ:

 

Ինչ վերաբերում է դեղպատրաստուկներին, ապա բժիշկը մի քանի շաբաթվա համար նշանակում է հակադեպրեսանտների փոքր չափաքանակներ: Եթե քնի հետ կապված խնդիրներ կան, որպես կանոն, կիրառում են թույլ, բնական միջոցներ: Որոշ պացիենտներին անհրաժեշտ են իմունաշտկող պատրաստուկներ, հատկապես նրանց, ովքեր տառապում են մկանային ցավերից. ոչ ստերոիդային հակաբորբոքային միջոցներ: Անպայման նշանակվում են նաև վիտամինաթերապիայի կուրսեր:

 

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 3-4.2013
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ճառագայթային թերապիայի հետևանքները
Ճառագայթային թերապիայի հետևանքները

Շատ մարդկանց համար ուռուցքաբանական հիվանդություններն այլևս դատավճիռ չեն դառնում, քանի որ ախտորոշման, բուժման և պահպանող թերապիայի ժամանակակից մեթոդները օգնում են բուժվել այդ հիվանդություններից և շարունակել նորմալ ապրել...

Բուժում Ուռուցքաբանություն Ռադիոլոգիա և այրվածքաբանություն
2013-ին անվճար դեղերի ապահովվածությունը կմեծանա

ՀՀ առողջապահության նախարարի մոտ մարզպետարանների առողջապահության բաժինների պետերի մասնակցությամբ կայացած գործակարգավարական հերթական խորհրդակցության  ժամանակ Դերենիկ Դումանյանն առաջին հերթին անդրադարձավ Հայաստանի...

Ուսումնասիրում են Հայաստանի փորձը
Ուսումնասիրում են Հայաստանի փորձը

 Մոնղոլիայի մի խումբ մասնագետներ Հայաստանում են ընտանեկան բժշկության ոլորտում մեր երկրի փորձն ուսումնասիրելու նպատակով: Ընտանեկան բժշկության զարգացման նպատակով կառուցվածքային նոր բարեփոխումների գործընթացում գտնվող...

Գրիպ և սուր շնչառական վարակներ. Արձանագրվում է աճ

Ի՞նչ հիվանդություն է գրիպը։ Ոմանք շարունակում են թերագնահատել այս հիվանդության լրջությունն ու նենգությունը։ Եւ, չգիտակցելով կամ անտեսելով գրիպի հետևանքների վտանգավորությունը, հաճախ հիվանդությունը տանում են ոտքի վրա` առանց բժշկին դիմելու...

Ավդալբեկյան Սուրեն Խաչատուրի
Ավդալբեկյան Սուրեն Խաչատուրի

Առողջապահության համակարգը ծանր և անդառնալի կորուստ կրեց։ Մարտի 10-ին վախճանվեց  Սուրեն Խաչատուրի Ավդալբեկյանը՝ բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Մ.Հերացու շքանշանի առաջին ասպետ...

Պատմության էջերից
Երգող-ապաքինող սկահակներ
Երգող-ապաքինող սկահակներ

Երգող սկահակների ազդեցությունը շատ ավելին է, քան պարզապես մերսումը; Այս անսովոր բուժական մերսման` «երգող սկահակների» կամ տիբեթյան սկահակների հայրենիքը Հարավ-արևելյան Ասիան է: Այն սկիզբ է առել եկեղեցական ծիսակատարությունների ժամանակ...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ափոյան Վիկտոր Թադեվոսի
Ափոյան Վիկտոր Թադեվոսի

Առողջապահության համակարգը ծանր կորուստ կրեց։ Փետրվարի 18-ին վախճանվեց բժշկական գիտությունների դոկտոր, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վիրաբուժության թիվ 1 ամբիոնի պրոֆեսոր, Հայաստանի բժշկական ...

Պատմության էջերից
Մրսածությանը կօգնի նուռը
Մրսածությանը կօգնի նուռը

Մրսածության հիվանդությունների, գրիպի և ՍՇՎԻ-ների դեպքում հարկ է օգտագործել նուռ, չէ որ այն վիտամինային իսկական ռումբ է: Նռան մեջ պարունակվում են A, C, E, B1, B2 վիտամիններ, ինչպես նաև հանքանյութեր, ինչպիսիք են երկաթը, կալիումը, կալցիումը...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը ԼՈՒՐԵՐ: Թերապիա
Վահանագեղձը հսկողության տակ է
Վահանագեղձը հսկողության տակ է

Վահանագեղձը կշռում է ընդամենը 15-20 գրամ, բայց օրգանիզմում վահանագեղձի կատարած դերը նրա չափերից շատ ավելի մեծ է և կարևոր: Որովհետև ողջ կյանքի ընթացքում վահանագեղձի արտադրած հորմոնները մասնակցում են օրգանիզմի բոլոր...

Ներզատաբանություն
Հոջկինի հիվանդություն` լիմֆոգրանուլեմատոզ
Հոջկինի հիվանդություն`  լիմֆոգրանուլեմատոզ

Նախկինում Հոջկինի հիվանդությունը ավշային համակարգի ուռուցքաբանական հիվանդություն էր համարվում: Որոշ ժամանակ անց փոխվեց միայն դրա բուժման միջոցները, իսկ ախտանիշները, դրսևորումն ու բարդությունները մնացին նույնը...

Ուռուցքաբանություն
Էլենորա Գուլյան «Հայաստանը նաև իմ Հայրենիքն է, Երևանը իմ քաղաքն է»
Էլենորա Գուլյան «Հայաստանը նաև իմ Հայրենիքն է, Երևանը իմ քաղաքն է»

Էլենորա Ալեքսանդրի Գուլյանի աշխատանքային գրքույկում միայն երկու գրառում կա. ՀՀ Գիտությունների ակադեմիայի կենսաքիմիայի գիտահետազոտական ինստիտուտ...

Բժիշկներ
Աշխատանքով իմաստավորված կանացի երջանկություն
Աշխատանքով իմաստավորված կանացի երջանկություն

Գարնանաբույր տոնը` մարտի 8-ը, արդեն երկրորդ տասնամյակն է, ինչ նորանկախ Հայաստանում տոնվում է մեկամսյա կտրվածքով. մինչև ապրիլի 7-ը` մայրության ու գեղեցկության տոնը: Սա ուրախալի և տրամաբանական է, քանզի կին արարածն առհասարակ...

Բժիշկներ
Հիշողության լավացման մեթոդներ
Հիշողության լավացման մեթոդներ

Տարիների ընթացքում նկատում ենք, որ մեր հիշողությունն ավելի ու ավելի է վատանում. ծննդյան թվերը, իրադարձությունները, անուններն ու հեռախոսի համարները, կինոնկարների անվանումները մոռացվում են և էլ ավելի է դժվարանում դրանք հիշելը...

Հիշողություն, հիշողության խանգարումներ
Առողջության գրավականը
Առողջության գրավականը

Արթուր Շոպենհաուերի «Կյանքի իմաստության աֆորիզմեր» գրքից («Азбук», Սանկ-Պետերբուրգ, 2012թ.) հատված (կրճատումներով), առողջության և ուրախության փոխկապակցվածության մասին...

Հոգեկան առողջություն
Ապաքինող լույսը. ինչ են բուժում ծիածանի գույները
Ապաքինող լույսը. ինչ են բուժում ծիածանի գույները

Լուսաբուժությունը կարող է թվալ, թե այլընտրանքային բուժում է, սակայն գիտնականները հաստատում են, որ տարբեր երկարության (այսինքն, տարբեր գույների) լուսաալիքներն ազատում են որոշակի հիվանդություններից...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ